«Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ». սա է հուշում իմ վարչապետության 5-ամյա փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ. սա է հուշում իմ վարչապետության 5-ամյա փորձը։ Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման մեկնարկին  նման դիտարկում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետության իմ 5-ամյա փորձը հանգեցրել է հետևյալ պետական հայեցակարգային ուղենիշի․ «Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»։ Այս ձևակերպումը բխում է ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը»․ - իր խոսքում նշեց Փաշինյանը։     

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ