Փաշինյանը «ՔՊ-ականների» հետ քննարկել է ավագանու ընտրության քարոզարշավի հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ы

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցության հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր։ Տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ։

--00—ՍՊ