Բաքուն և Մոսկվան պետք է բացեն Լաչինի միջանցքը․ ԼՂ-ի վիճակն աղետալի է․ Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

G

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

«Լեռնային Ղարաբաղում իրադրությունը աղետալի է։ Դեղորայքը, սնունդը, էլեկտրաէներգիան անբավարար են։ Գերմանիան Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում՝ բացել Լաչինի միջանցքը։ ԼՂ բնակիչները վերջապես պետք է ստանան այն, ինչ իրենց պետք է կյանքի կազմակերպման համար։» , - մասնավորեցրել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
 

--00—ԱՊ