Թրամփը խոստանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչը կփոփոխի իրավիճակը նաև Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

256995

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Ֆորմալ առումով սկիզբ դրվեց Ջո Բայդենի իմպիչմենտի գործընթացին

Երեկ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը: Սա բնականաբար չի ենթադրում, որ առաջիկայում Բայդենին իմպիչմենտի կենթարկեն, սակայն նախընտարական այս փուլում Բայդենի և նրա որդու վերաբերյալ հետաքննություններ կանցկացվեն, ինչը լուրջ հարված է հասցնելու Բայդենի նախընտրական դիրքերին:

Այո, թրամփիստները ռևանշի են գնում, չներելով Թրամփի դեմ իրականացված իմպիչմենտը: Ընդհանրապես, Թրամփի հնարավոր վերադարձը մի շարք համաշխարհային գործընթացներում բեկումնային փոփոխություններ կարող է մտցնել, այդ թվում Ուկրաինական պատերազմի մասով: Թրամփը խոստանում է մեկ օրվա ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչը անխուսափելիորեն կբերի իրավիճակի փոփոխության նաև Հարավային Կովկասում:

ԱՄՆ-ընտրությունները, որ տեղի են ունենալու շուրջ մեկ տարուց, չափազանց կարևոր են»:

--00—ՅՄ