Տարիներ շարունակ արցախցիների մասին ի՜նչ անհեթեթ լեգենդներ լսեցինք․ կյանքի ու ուժի մեր խորհրդանիշները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Տարիներ շարունակ Արցախի հայերի մասին ինչ անհեթեթ լեգենդներ ու պատմություններ ասես չլսեցինք, բայց իրականության մեջ իրենք բացառիկ կամային հատկանիշներով ուժեղ մարդիկ են։

2020֊ի պատերազմից հետո արագորեն հետ են գնացել ու փորձել նորից կյանք կառուցել, սովի մատնվել ամիսներով ու մնացել սեփական հողում, այս տարվա սեպտեմբերի 19֊ին էլ մինչև վերջին շունչը կռիվ են տվել սեփական հողի, տուն տեղի համար, այդքան կյանք ու սիրտ դրել այդ հողի մեջ, հետո էլ մի ճամպրուկով եկել ու էլի խոսում ես` ասում են սա էլ կանցնենք, մենակ ոտքի կանգնենք...

Կամքի, կյանքի ու ուժի խորհրդանիշ են ինձ համար Արցախի հայերը, միշտ են այդպիսին եղել, հիմա առավել ևս»։ 

--00—ՍՊ