Պետդեպից արձագանքել են Իրանում անկացված «3+3» ձևաչափով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դ

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները, կամ ովքեր են դրանք վարում։ Այդ մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում անցկացված «3+3» ձևաչափով հանդիպումը։

«Սակայն մենք ընդունում ենք նաև Իրանի և Ռուսաստանի նկատմամբ Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքը, և մենք վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում», - հայտարարել է նա:

--00--ՍՊ