Ինձ հուզեցին Արցախից տեղահանված կանանց ուժն ու քաջությունը. Կանադայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

l-0x33wh-786x458z-1

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումից և գրել.

«Ինձ համար կարևոր էր լսել և իմանալ էթնիկ հայ կանանցից, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։ Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»,-Լուրերի փոխանցմամբ գրել է նախարարը:

--00—ՅՄ