Մեծ Բրիտանիան խոստացել է Կիևին օգնել այնքան, որքան դրա կարիքը լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

զե

 Լոնդոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանն ասել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։

«Ցանկանում եմ այստեղ իմ ներկայությամբ ցույց տալ, որ մենք կշարունակենք ձեզ տրամադրել բարոյական աջակցություն, դիվանագիտական աջակցություն, տնտեսական աջակցություն և ամենից առաջ ռազմական աջակցություն, որի կարիքը դուք ունեք․ ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարի, և այնքան երկարատև, որքան անհրաժեշտ լինի», - ասել է Քեմերոնը հանդիպման ժամանակ:

--00—ԼՀ