Երևանում անցկացվող վարժանքները օգնում են պատկերացում կազմել, թե ինչ է պետք անել աղետի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Screenshot_2

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Նման ցուցադրական վարժանքները օգնում են վիզուալ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է պետք անել աղետի դեպքում։

Այս պահին Երևան քաղաքում իրականացվում են Երևանի ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցների, մանկապարտեզների, բժշկական հաստատությունների նկուղների մաքրման, շչակների թվի ավելացման, ինչպես նաև հիդրանտների տեղադրման լայնամասշտաբ աշխատանքներ»։

--00—ՅՄ