Գազայի բնակիչների 90 տոկոսը լքել է իրենց տները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Capture

Գազայի հատվածի բնակչության 90 տոկոսը ստիպված է եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որի ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 30 միլիարդ դոլար, հաղորդում է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ագրեսիայի վեցերորդ ամսվա սկզբին... բնակիչների 90%-ը տեղահանվել և ստիպված լքել են իրենց տները... Ուղղակի վնասը և գրանցված կորուստները մինչ օրս կազմել են ավելի քան 30 միլիարդ դոլար»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։

Զեկույցում նշվում է, որ պատճառված վնասը ներառում է բնակելի շենքերի, այլ տարածքների և ենթակառուցվածքների, ներառյալ ճանապարհային, էլեկտրական, ջրային և կոյուղու ցանցերի վնասները: Նաև, ըստ հաղորդագրության, հակամարտության հետևանքով Գազայի զոհերի, վիրավորների և անհետ կորածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը։

--00—ՅՄ