Լոռու մարզում կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

100

Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին  ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մի քանի ժամ տևած վիրահատության արդյունքում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Մարց գյուղի բնակիչ 38-ամյա Վահե Խաչատրյանն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ