Իրանը օրական 400 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132601

Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենը 6՝ Ազադեղանի, Ազեր 2-ի, Սումարի, Սամանի, Դելավարանի և Մասջեդ-Սոլեյմանի նավթահանքերի զարգացման վերին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ դրանք կնքվել են 13 միլիարդ դոլարի չափով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, նշված պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ առաջին փոխնախագահի, նավթի նախարարի և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի մասնակցությամբ:

Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Հոջաստե Մեհրը հայտարարել է. «Այս պայմանագրերը կավելացնեն նավթի արդյունահանումը 400 հազար բարելով և այդ տարածքներից նավթի առաքումը օրական մինչև 620 հազար բարելով»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ