Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

65f73c3e65c6265f73c3e65c63171070163065f73c3e65c6065f73c3e65c61

Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղության բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ օրս մենք մեր հայ գործընկերների հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել»,- ընդգծել է Ալիևը։

--00—ՅՄ