Դատական դեպարտամենտը դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2024-03-19_16-26-44

Դատական դեպարտամենտը դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենա։

Տեղեկացնում ենք, որ դատարանների բնականոն գործունեության ապահովման պահանջից ելնելով, որոնց թվում են օրինակ՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, պահեստից ապրանքների տեղափոխումը,

միչպետական գործուղումների՝ այդ թվում արտագնա նիստերին դատավորների մասնակցության ապահովումը, Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամ արժողությամբ թվով 4 մեքենաների գնում է կատարել, որոնք տրամադրվելու են Սյունիքի մարզի, Հակակուռուպցիոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարաններին։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանները ձևավորման օրվանից ապահոված չէին մեքենաներով, խնդիր էր առկա նաև Սյունիքի մարզի դատարանում, իսկ Երևանում դատարանների ըստ մասնագիտացումների առանձնացումից հետո՝ նոր մեքենայի ձեռքբերման անհրաժեշտություն կար նաև քաղաքացիական մասնագիտացման դատարանների համար։

--00—ՅՄ