Ո՞վ ա հող հանձնում, արդեն նեղում եք ինձ, ո՞վ ա Հայրենիք քանդում. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ո՞վ ա հող հանձնում, արդեն նեղում եք ինձ, ո՞վ ա Հայրենիք քանդում: Այս մասին այսօր ԱԺ-ում տերական ամփոփիչ հաշվետվությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ - լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

«Դուք ինձ արդեն նեղում եք էլի ձեր հարցերով, ո՞վ ա Հայրենիք հանձնողը, ոչ մեկը հող չի հանձնում։ Ժողովուրդ, եթե մի բան լավ չեք հասկանում ավելորդ հարցեր մի տվեք։ Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն ա՝ առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ զինված ուժերը։ Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են», - իր խոսքում նշեց ԳՇ պետը։

Գեներալ-լեյտենանտը հավելեց նաև, որ պատերազմը կարող է լինել 1 ժամ հետո, 2,3 ժամ հետո, 1,2 կամ 5 տարի հետո․ «Մենք հող հանձնող չենք», - իր խոսքը կրկնեց Ասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ