Դադարել են Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

«Նշենք, որ ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՀ