Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլի»-ի հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հե.j

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտեր»-ը Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, ով կանգնած է եղել հայկական եռագույնով և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

--00—ԼՀ