Ստանալու ենք պատիվ և հայրենիք, յուրաքանչյուրը պետք է հանձնառություն ունենա․ Տեր Բագրատ Գալստանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

դ

Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է։ Այդ մասին ասել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասին․

«Այս շարժմանը մասնակցելիս մենք պետք է ո՛չ մի ակնկալիք, ո՛չ մի հավակնություն չունենանք, ո՛չ մի նյութականացված բան։ Մեկ նյութական բան կա՝ հայրենիք, այն էլ նյութական չի։

Յուրաքանչյուր մարդ պետք է հանձնառություն ունենա՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, Տեր»։ 

--00—ՍՊ