Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Այսօր 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը։ Նա հիմնադիրն էր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթի, «Կանազ» ժողովրդական պարի համույթի, Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլի, առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլների։

Նշենք նաև, որ Սուրեն Գյանջումյանը երգահան Էդգար Գյանջումյանի պապն է։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս