Քոչարյանը Մարտի 1-ի սլաքները ուղղելու է դեպի Սերժ Սարգսյան. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել էին իրենց ընկերոջը տեսնելու։ Զուտ մարդկային առումով իրենց խնդիրն էր, բայց իրավական առումով, կարծում եմ խնդիր կար։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բակո Սահակյանն ունի լուրջ կարգավիճակ, Մարտի 1-ի թեման էլ շատ զգայուն է, դատավարության ընթացքում հնարավոր բացահայտումները պետք է որևէ կերպ մեր հասարակության կողմից չդիտվի, որ կարող են խոչընդոտներ առաջանալ տարբեր միջնորդությունների միջոցով» ,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե նա պատերազմից չի փախչել, քննությունի՞ց պետք է փախչի, ԱԺ պատգամավորն ընդգծեց, թե պատերազմն ինչ կապ ունի։ Հիմա մեղադրանք է ներկայացված։ «Մեր աչքի առաջ պաշտպանության նախարար է փախչել․․․ Քոչարյանը նախ չէր կարող փախչել, քանի որ անձնագրերն էին վերցված, բացի դա՝ փախչելու մեջ չէ խնդիրը, հանկարծ խոչընդոտներ չառաջանան։ Մինչդեռ հենց առաջին նիստերից պարզ դարձավ, որ Քոչարյանը, բնավորության համաձայն, արդեն խոչընդոտ է ստեղծում։ Նա չկարողացավ իրեն զսպել ու անհարգալից պահվածք ցուցաբերեց դատախազի նկատմամբ՝ դու պետք է նստես, ես ինչքան կուզեմ, կխոսեմ, պետք է լսես․ դու-ով։ Դա իր ոճն է,  նա այդպես էլ պետությունն էր ղեկավարում՝ չհասկանալով, որ այդպիսի կառավաման արդյունքում է, որ ինքը մերժված է եղել և մինչև ընտրությունը, և ընտրությունների ընթացքում և ապագայում ևս», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ այդ նույն ճանապարհով Քոչարյանը հասել է իշխանության, հիմա առիթ է, որ գիտակցի՝ ինչ սխալներ է թույլ տվել, ինչպես է հասել իշխանության, վերհիշի իր ամբողջ անցած կյանքը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս