Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մայիսի 23-ին Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ Ալեքսանյանը:
Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը: