Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր դեպքերով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Մայիսի 20-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 41-ամյա Գևորգ Ն.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլ ամսվա վերջերին գողացել է Մ. Ավետիսյան փողոցի մի բակում կայանված «Մերսեդեսի» դիմապակու զույգ խոզանակները:

Բերման ենթարկվածը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում ապրիլին կատարել է այլ գողություններ ևս: Մասնավորապես, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել է Ռուբինյանց փողոցի մի բակում կայանված «ՎԱԶ-2121-ի» մարտկոցը, Գոգոլի փողոցի մի բակում կայանված «Մերսեդեսի» դիմապակու խոզանակները, նույն փողոցում՝ «ԲՄՎ-ի» անձրևապաշպան պլաստիկ մասերը:

Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր դեպքերով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գևորգ Ն.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս