Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Ռաիսա Վարդանյան

Հանրապետության նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա Վարդանյանին հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրի մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս