Չելյաբինսկի 10 000 հոգանոց հայ համայնքը 200-300 հոգու համար նախատեսված եկեղեցի կկառուցի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

եկեղեցի

Չեյլաբինսկի «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հաղորդում է, որ տեղի 10 հազարանոց հայ համայնքը մտադիր է իր եկեղեցի կառուցել Չելյաբինսկի հյուսիս-արևմուտքում: 200-300 մարդու համար նածատեսված եկեղեցու կառուցման համար քաղաքապետարանում արդեն իսկ հողատարածք է հատկացվել: Եկեղեցին կկառուցվի Բեյվելի փողոցում գտնվող «Նոյ» սրճարանի հարևանությամբ:

Նախ նախագիծը պետք է հանրային լսումներ անցնի, որը տեղի կունենա մայիսի 30-ին: Նախագիծը հավանության արժանանալու դեպքում այն կկառուցվի 2 տարում: Եկեղեցու անունը կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը: 

Հայ համայնքի ներկայացացուցիչները մինչև հիմա տիպված են այցելել Եկատերինբուրգում գտնվող հայկական եկեղեցի, քանի որ Չելյաբինսկում հայկական եկեղեցի չկա: