Չենք ունենա արդար դատական համակարգ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

Կառավարությունը վերջին շրջանում ամենաշատը քննադատվել է դատաիրավական համակարգի փոփոխությունների պատճառով: Այն, որ այդ համակարգը պետք է ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, և մենք դա գիտենք երկար տարիներ, սակայն ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2.5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ անցյալ տարի դատավորների թափուր տեղեր շատ են եղել, սակայն հայտարարված մրցույթների ժամանակ չեն եղել պատշաճ մակարդակով հայտեր:

«Որովհետև դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, որովհետև կբռնվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, որովհետև հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում դա կբացահայտվի և իրենք կպատժվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց պետք է դատապարտեն ցմահ ազատազրկման։ Հիմա եկեք հարց տանք՝ այս պայմաններում ո՞վ է ցանկանալու աշխատել դատավոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս պետք է նկատի ունենալ պրոֆեսիոնալ այն մասնագետներին, որոնք ամսական 2 միլիոն դրամով մասնավոր հատվածում իրավաբանական խորհրդատվություն են իրականացնում: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս