Մեզ թավշյա հեռացում չի սպասվում, իսկ «Իմ քայլում» պառակտում չկա․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պառակտում չկա, և մեզ թավշյա հեռացում չի սպասվում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործընթաց է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ԵԿՄ  նախագահ  Սասուն Միքայելյանի միջև ծագած տարաձայնությունը, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ քաղաքական թիմում մշտապես եղել են ու կլինեն կարծիքների տարբերություններ, որը, ըստ նրա, բնական է։

Պատգամավորը խոսել է նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ՝ տեղեկացնելով, որ, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն հաջորդ շաբաթ դիրքորոշում կհայտնի իրավիճակի շուրջ։

Թեման առավել մանրամասն՝ տեսանյութում։