Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

ՌԴ Տիվա Հանրապետությունում խափանված շարժիչի պատճառով 2 ընտանիքի տեղափոխող УАЗ մակնիշի մեքենան հայտնվել է Ակ գետում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է:

Մեքենայում 12 մարդ է եղել, որոնցից 9-ը մահացել է, այդ թվում՝ 7 երեխա։ Ողջ է մնացել երկու տղամարդ։ Մի կնոջ գետի հոսանքը քշել է, նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել:

Դեպքի առնչությամբ հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news