Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ը կամրջից ցած է գլորվել․ տուժածի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

.

Հուլիսի 16-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս