Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմի. Երևան է հասել աղբատար մեքենաներից ևս երկուսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

Երևան է հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։

Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի

Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ», - գրել է նա։