42-ամյա գանձակեցին կամավոր հանձնել է հանգուցյալ հոր զենք-զինամթերքը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 24-ին, ժամը 23։15-ին, ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել Գանձակ գյուղի 42-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի ատրճանակ, Ֆ-1 տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: