Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

.

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց   ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը:

«Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան, մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն, և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝  համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից  ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր: