Հայաստանը խորհրդակցության մեջ է գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱԳՆ

Արտգործնախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Սիրիայի հարցը մեզ համար շատ զգայուն է և մենք դա արտահայտում ենք՝ մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելով։

«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», - ասել է նախարարը, ապա հավելել, որ այդ մասով Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական գործակցություն։

«Ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը, ապա հավեել, որ խորհրդակցության մեջ են գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում։