Հաղթանակ գյուղում «Toyota Alphard»-ն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Սեպտեմբերի 7-ին, ժամը 02:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշենից դեպի Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ գյուղում՝ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: