Միխայիլ Կրուգի սպանությունը 17 տարի անց պաշտոնապես բացահայտվել է

ԵՐԵՒԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Միխայիլ Կրուգ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ 17 տարի անց պաշտոնապես բացահայտվել է հայտնի շանսոն ոճի երգիչ Միխայիլ Կրուգի սպանությունը։ Ըստ այդմ, ապացուցվել է, որ Կրուգի սպանությունը կատարել են "Тверские волки" հանցավոր խմբավորման անդամներ Ալեքսանդր Ագեևը, Ալեքսանդր Օսիպովը և դեռևս 2003-ին սպանված Դմիտրի Վեսելյովը։ 

«Գործով անցնողները Տվերի շրջանում հայտնի քրեական հեղինակություն «Լոմի» պատվերով մտել են Կրուգի առանձնատուն՝ այնտեղ գտնվող թանկարժեք իրերը հափշտակելու նպատակով։ Ի սկզբանե, ըստ մեղադրյալների, նրանք չեն ցանկացել սպանել հայտնի երգչին, սակայն երբ վերջինս անսպասելիորեն վերադարձել է տուն, Վեսելյովն իր մոտ եղած ՏՏ ատրճանակով երկու անգամ կրակել է Կրուգի ուղղությամբ, ինչի հետևանքով նա մահացել է», - ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Միխայիլ Կրուգը սպանվել էր 2002 թ-ի հուլիսի 1-ին՝ Տվերի իր առանձնատանը։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news