Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ«Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին  Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպել է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: