Ռուսական պատվիրակությանը Երևանում «Ջեյմս Բոնդի համարներով» մեքենա են տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Երևանում, որտեղ այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ռուսական պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ARM 007 համարներով մեքենա են տրամադրել, գրում է life.ru-ն:

ՌԴ նախագահը նախընտրել է տեղաշարժվել մոսկովյան պետհամարանիշով իր Aurus մեքենայով, իսկ «Ջեյմս Բոնդի համարը» բաժին է հասել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին և նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ:

Ավելի ուշ կմեկնարկի նաև ընդլայնված կազմով նիստը, որի օրակարգում կքննարկվի 16 հարց:

Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news