Ավտովթար՝ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:45-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G»  (վարորդ` Սեյրան Ս., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սեյրան Մ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արմեն Մ.-ն (ծնված 1985 թ.), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները վերջիններիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ապա հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: