ՍԴ-ն որոշում է Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հրայր

Սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստ կգումարվի, որի ժամանակ կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Այդ մասին լուրը 24News-ին հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Օրենսդիրի որոշման հիմքում, ըստ իշխանական խմբակցության, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Ավելի վաղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական էր որակել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news