ՍԴ նախագահի լիազորությունները ռադիկալ ճանապարհով դադարեցնելու հարց չենք քննարկել․ Դավոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սահմանադրական դատարանում հավաքված մարդկանց այդ խումբը նմանատիպ մի բան պետք է աներ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) կողմից մերժված նախաձեռնությանը, որով նախատեսվում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։  

«Մենք գնացել ենք իրավական ճանապարհով ու շարունակում ենք գնալ իրավական ճանապարհով։ Այո, այսպես ասած,  «Պլան Բ» ունենք, ինչի մասին այժմ չեմ խոսի։ Կխոսենք, երբ ամեն բան հստակեցվի»,- ասաց նա։