Կարո Փայլանը ռասիստական գրառումների համար դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News

Բաներ
 
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին գրավոր հարցադրում է ուղղել՝ պարզաբանում պահանջելով Քոնիա քաղաքի կանգառներում հակաքրսիտոնեական և հակահրեական գրառմամբ պաստառների համար։ Այս մասին հայտնում է «Ակոս»–ը։

Քաղաքի կանգառներում պաստառներ են հայտնվել, որտեղ ասված է․

«Մի ընկերացեք քրիստոնյաների ու հրեաների հետ։  Նրանք իրար բարեկամ են։ Եթե նրանց հետ ընկեր եք, ուրեմն նրանցից եք։ Աստված ճիշտ ճանապարհ չի տալիս անիրավներին»։