Աղջիկը խոստովանեց․ 36-ամյա տղամարդու տնից գողացել էր կրիչ, մուրճ, պտուտակահան, քսուք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

 

աղջիկ

Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի:

Աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր: