Գողություն կատարելու կասկածանքով տղամարդուն բերման են ենթարկել Ազատամարտիկների փողոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 25-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Ազատամարտիկների փողոցից բերման են ենթարկել 53-ամյա մի տղամարդու։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նա խոստովանական բացատրություն է տվել է, որ ժամը 04.00-ին Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ- 21213» ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:
Նույն օրը, ժամը 07.30-ին, մեքենայի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: