Ղուլյանը շնորհավորել է Կանադայի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին և խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Նամակում մասնավորապես նշված է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։

Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է հայկական նշանակության հարցերում Ձեր՝ որպես «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավարի ներգրավվածությունն ու աջակցությունը։

Վստահ եմ, որ Ձեր գործունեությամբ առաջիկայում ևս կնպաստեք Կանադայի և Արցախի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ խորհրդարանական գործունեություն»։