Դասադուլ՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում․ ուսանողները «նախազգուշացրել են» ԿԳՄՍ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Նարինե

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Ուսանողներն ու դասախոսները դեմ են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ստուգարքով հանձնելու որոշմանը:

Լեզվաբան Յուրա Ավետիսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ այս որոշումը  բազում վտանգներ ունի, և որ իրենք պաշտպանում են հայոց լեզվի իրավունքը։ Լեազբանաը նաև նկատել է, որ պաշտոնատար անձինք ուղղորդում են այս հարցում, ստեղծում են տրամադրություն, որ հայոց լեզուն վնասում է մասնագիտական առարկաների ուսուցմանը, և որ իրենց ժամերը խլում են ձեռքից։

«Բակալավրիատում 4 տարվա ընթացքում մի քանի 1000 ժամով դասընթացներ կան։ Հայոց լեզուն 64 ժամ է, էդ 64 ժամն էդքան խանգարո՞ւմ է իրենց մասնագիտական կրթությանը»,-ասել է Յուրա Ավետիսյանը։  

Ըստ ցուցարար-ուսանողների՝ եթե նախարարը հաշվի չառնի իրենց ձայնը, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել կառավարության, Ազգային ժողովի, նախարարության շենքի դիմաց։

«Նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում, որովհետև հայոց լեզուն ոչ մեկ չի բերել իրենց տնից, նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել  մասնագետների հետ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ֆակուլտետի  ուսանողներից մեկը։ Մեկ այլ ուսանող էլ զգուշացրել է․

«Եթե էսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայելով եկել է, այդպես էլ քայլելով պետք է հետ գնա։ Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահին Գյումրի-Երևան ավտոճանապարհն անցնելն է ոտքով», - ասել է ուսանողը։

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news