Unibank

Unibank Mobile

Ասֆալտին պառկեցվելուց, պատին խփվելուց չեմ վախենում․ թալանը ՀՀՇ-ի ժամանակ է եղել․ Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը  ասել է, որ վարչապետի կողմից պատգամավորների կարծիքի վրա բռնանալու փորձ է տեսնում։

«Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքի կողմից», -ասել է Վարդան Ղուկասյանը՝  անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը «կփռվեն ասֆալտին, կպառկցնեն գետնին՝ բառի բուն իմաստով»։

Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանն ասել է, որ ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չի վախենում:

«Այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենա, ես մի բանից եմ վախում՝ ահեղ դատաստանից: Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկացնեմ», -ասել է Վարդան Ղուկասյանը:

Դիտարկմանը, թե վարաչպետը նաև իր խոսքում ակնարկեց, որ Ղուկասյանը ժամանակին թալանել է Գյումրին՝ պատգամավորը արձագանքել է, որ ՀՀ-ում ոչ մի կառույց չի եղել, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի:

«Ոչ միայն ՀՀ-ում, այլև Խորհրդային միության բոլոր երկրներում ինչքան որ քաղաքապետարաններ, նախարարություններ, մարզպետարաններ եղել են, մեզ պես մաքուր ու թափանցիկ չեն աշխատել, ու դրա ապացույցն այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել՝ առանց կեղծիքի ու առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան ու մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թվականին, երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով վերցրին, դրեցին էդ արկղերն աջ կողմը, ու անցավ մեկ այլ թեկնածու: Ինչ-որ արել է էդ ժամանակ, իր կուսակցությունն է արել, թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Այնքան գումար եկավ ՀՀ, որ ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ ՀՀ-ն կկառուցվեր», - ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ամբողջ քաղաքը թալանվել է, և 31 տարի գյումրեցիները մնացին տնակներր մեջ, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանի՝ այդ ժամանակվա թիմն է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս