Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Արման Սարգսյանի հրամանով՝ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ։ Մինչ նա զբաղեցնում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը։

Տեսանյութեր

Live