Թալանել են դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ոսկի

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:

Ըստ աղբյուրի՝ բնակարանը պատկանում է Լուիզա Հովհաննիսյանին, ով աշխատում է 138-րդ միջնակարգ դպրոցում տնօրեն, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր: