ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իրազեկում երկքաղաքացիների վերաբերյալ․
Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։
Նշված դրույթը տարածվում է նաև այն անձի վրա,
---ով այլ պետության քաղաքացիությունից բացի օրենքի ուժով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,
--- ով այլ պետության քաղաքացիությունից բացի հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է»։