Բերեզովսկին թողնում է Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բերեզովսկի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների և ռուսական «Սոչի»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին պատրաստվում է թողնել ռուսական ակումբում զբաղեցրած պաշտոնը:

Ակումբն ամենայն հավանականությամբ կգլխավորի «Օրենբուրգ»-ի մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը։ Բերեզովսկին կհեռանա առաջիկա օրերին:  

Ռոման Բերեզովսկին «Սոչի»-ն ժամանակավորապես գլխավորում է նոյեմբերի 20-ից: