Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱԺ պատգամավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան:

Վերջինս դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:

Ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշոտցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս